Home » , » Վատ ֆոնային հզոր ինֆոն եւ լավագույն օրը

Վատ ֆոնային հզոր ինֆոն եւ լավագույն օրը

Written By Unknown on Saturday, March 28, 2015 | 4:03 AM


Մարդիկ պարբերաբար փոխանակվում են ինֆորմացիայի շատ կարեւոր մի տեսակով: Այդպիսի ինֆորմացիայով փոխանակվելու համար նույնիսկ անհրաժեշտ չէ, որ մարդիկ լինեն ծանոթ: Այդ տետղեկավությունը ինքնաբուխ է, իմպուլսային եւ հզոր, քանզի չունի բացատրություն կամ տրամաբանություն, իսկ ինչ չունի բացատրություն կամ տրամաբանություն, արդեն իսկ հզոր է, քանի որ անբացատրելի է եւ անտրամաբանական, որովհետեւ հզոր է...

Մարդիկ, մարդկային գիտակցության զանգվածը, որ անկանոն շարժման մեջ է գտնվում որեւէ հարաբերականորեն փակ տարածքում, օրինակ` քաղաքում, գեներացնում է ինքնաբուխ եւ ինչպես վերը քննարկեցինք` հզոր մտքեր: Օրինակ` շոգ ա, ցրտեց, ինչ ամպեր ա, կեղտոտ փողոց ա, լավ չեմ, սոված եմ, հոգնեցի... եւ այսպես շարունակ: Մարդիկ իրենք իրենցով գեներացնում են նման մտքեր, որոնք խիստ օբյեկտիվ են, եւ արտահայտում են դրանք` ստեղծելով ՀԶՈՐ ինֆորմացիոն եւ էմոցիոնալ ֆոն, որը, ինչպես տեսնում եք, բացասական է: Ավելի շատ բացասական է, քան դրական: Մարդիկ շատ քիչ են գեներացնում նմանատիպ ինքնաբուխ եւ իմպուլսային դրական մտքեր եւ գեներացնելու դեպքում էլ ոչ միշտ են դրանք արտահայտում, փոխարենը, ասենք, վերելակում հարեւանին հանդիպելիս կարող են ասել` շոգ ա, հոգնած մեռնում եմ: Կամ` ասել նույն բանը աշխատանքի վայրում, ընկերներին տեսնելիս, փաստացի` անընդհատ:
Իսկ դուք նույնիսկ չեք էլ պատկերացնի, թե ինչքան լավ թեյ եմ ես հիմա խմում, ուղղակի հոյակապ է, ու եղանակն էլ, հապա մի դուրս նայեք` ընտիր է ինչպես լավագույն դրախտներում:
Տեսնում եք: Նստած տեղս, համարյա չեղած տեղից` ես գեներացրեցի երկու-երեք լավ միտք, իհարկե` վերը շարադրվածի բացասական ֆոնի վրա... Բայց դա արդեն կարեւոր չէ, քանի որ օրը իրոք լավն է:
SHARE

0 comments :

Post a Comment