Home » , » Մոնտեվիդեոյում բողոքի լուռ ցույց է տեղի ունեցել ի հիշատակ Ցեղասպանության

Մոնտեվիդեոյում բողոքի լուռ ցույց է տեղի ունեցել ի հիշատակ Ցեղասպանության

Written By Unknown on Friday, March 27, 2015 | 6:54 AM



Ուրուգվայի մայրաքաղաքի հայ երիտասարդական միությունների նախաձեռնությամբ մարտի 26-ին Մոնտեվիդեոյի Հայոց ցեղասպանության հրապարակում լուռ ցույց է կազմակերպվել: Ցույցին մասնակից երիտասարդները, իրենց բերանները կարմիր երիզներով կապած և հատակին նստած՝ ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը և տեղացիների ուշադրությունը հրավիրել 100 տարի առաջ կատարվածի վրա: Մասնակիցների մի խումբ էլ Ցեղասպանության մասին իրազեկող թերթոններ են բաժանել անցորդներին, ինչպես նաև մեծաթիվ զբոսաշրջիկներին, որոնք հետաքրքրություն են հայտնել ավելի շատ տեղեկություններ ստանալ:
Ինչպես ArmenianGenocide100.org-ին տեղեկացրին Մոնտեվիդեոյից, ցույցի ընթացքում մասնակիցները պարզել են մի շարք պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Զորակցում ենք աշխարհում բոլոր զոհերին», «Ո´չ մարդու իրավունքների խախտումներին», «Հայոց ցեղասպանություն՝ այլևս երբեք»:
Ուրուգվայահայ երիտասարդների այս ձեռնարկը արձագանք է գտել նաև տեղական ԶԼՄ-ների կողմից: Նմանատիպ ձեռնարկներ նախատեսվում է իրականացնել 2015 թ. ողջ ընթացքում:
SHARE

0 comments :

Post a Comment