Home » , » Հուզիչ պատմություն հայր և որդի հարաբերությունների մասին

Հուզիչ պատմություն հայր և որդի հարաբերությունների մասին

Written By Unknown on Wednesday, April 1, 2015 | 3:48 AM


Մի անգամ մի տղամարդ տուն է գալիս աշխատանքից հոգնած ու նյարդայնացած ու տեսնում է, որ 5-ամյա որդին իրեն է սպասում դռան մոտ կանգնած
-Պապ, կարո՞ղ եմ մի բան հարցնել
-Իհարկե, ի՞նչ է պատահել
-Պապ, ինչքա՞ն ես դու վաստակում
-Քո գործը չէ,-շփոթված պատասխանեց հայրը։-Ինչի՞դ է պետք
-Ուղղակի ուզում եմ իմանալ։ Խնդրում եմ՝ ասես, թե որքան ես ստանում մեկ ժամվա համար
-Դե մոտավոր 500։ Իսկ ի՞նչ է որ
-Պապ,- որդին նայեց նրան վերից վար լուրջ հայացքով,-կարո՞ղ ես ինձ 300 տալ
-Դու հարցնում էիր միայն նրա համար, որ քեզ ինչ-որ հիմար խաղալիքի համար փող տա՞մ,-բղավեց հայրը։ Արագ գնա սենյակդ ու պառկիր քնելու։ Չի կարելի այդքան էգոիստ լինել։ Ես ամբողջ օրն աշխատում եմ, հոգնում շան նման, իսկ դու քեզ հիմարի պես ես պահում
Երեխան լուռ հեռացավ իր սենյակ ու փակեց դուռը։ Իսկ հայրը կանգնած դեռ բարկանում էր նրա վրա՝« ինչպե՞ս կարող է աշխատավարձի մասին հարցնել, որ փող ուզի»։
Որոշ ժամանակ անց նա հանգստացավ ու սկսեց ավելի առողջ դատել։ Գուցե նրան իսկապես ինչ-որ բան է հարկավոր։ Նա դեռ երբեք ինձնից գումար չի ուզել, գրողի ծոցն այդ 300-ը,-մտածեց նա ու մտավ որդու սենյակը։
-Քնած չե՞ս տղաս,-հարցրեց նա։
-Չէ պապ, ուղղակի պառկած եմ
-Ես քեզ կոպիտ պատասխանեցի տղաս, ծանր օր եմ ունեցել, ահա գումարը որ ուզեցիր, վերցրու։
Տղան նստեց մահճակալի վրա ու ժպտաց
-Շնորհակալ եմ հայրիկ,- երջանկացած գոչեց նա
Հետո նա բարձի տակից էլի մի քանի դրամներ հանեց։ Դա բարկացրեց հորը։ Ինչու՞ էր ինձնից գումար ուզում, եթե ուներ։ Իսկ փոքրիկը դրեց բոլոր փողերը միասին, հաշվեց ու նայեց հորը։
-Ինչու՞ էիր փող ուզում, եթե արդեն ունեիր,-բղավեց հայրը
-Որովհետև իմ մոտինը բավական չէր։ Իսկ հիմա լրիվ հերիք է,-պատասխանեց երեխան։ Այստեղ ուղիղ 500 է։ Կարո՞ղ եմ գնել 60 րոպե քո ժամանակից։ Խնդրում եմ վաղը շուտ արի աշխատանքից, ուզում եմ, որ մենք միասին ընթրենք
Մի մոռացեք հարազատներին
SHARE

0 comments :

Post a Comment