Home » , » Թքելն ու չթքելը ուղտերի ու ոչ միայն քաղաքում

Թքելն ու չթքելը ուղտերի ու ոչ միայն քաղաքում

Written By Unknown on Saturday, March 28, 2015 | 8:43 AM


Քաղաքում լիքը ուղտ կա: Ի նկատի չունեմ Կենդանաբանական այգում: Փողոցներում, ազատության մեջ թրեւ են գալիս: Ինչպե՞ս: Դրանց գտնելը շատ հեշտ է:

Բավական է ընդամենը գետնին գտնել թքի հետքեր, եւ գնալ դրանց ուղղությամբ: Ինչպես ապացուցվում է Հետքերով միանգամից բացահայտելու (ՀՄԲ) թեորեմով, հետքերին անշեղորեն հետեւելու դեպքում կարելի է հանդիպել հենց Հետքը թողնողին (ՀԹ): Դա` այդ արարածը, կարող է առաջին հայացքից չնմանվել ուղտի: Այսինքն երկար վիզ, սապատներ ու բուրդ դա չի ունենա, ավելի շատ կնմանվի պրիմատի: Հիմար, շուրջբոլորը րոպեն մեկ թքոտող պրիմատի, ում մոտ դեզօքսիռիբոնուկլեինաթթվում` ԴՆԹ-ում, ի հայտ է եկել 342300 գենի դեգրադացիա, ու առաջացել են որոշ ցավալի, ուղտանման էֆեկտներ: Օրինակ` թքելը:
Ինչքա՞ն կարելի է թքել այս ու այնտեղ: Փողոցում քայլելիս ընդհանրապես պետք է խուսափել գետնին նայելուց, թե չէ մեկ-մեկ կարող է մարդու սիրտ խառնի: Ու չնայած տարածված ֆոլկլյորի` փողոցներում սաղ օրը այսքան թքողները լավ էլ ապրում են, ողջ են, առողջ են, չեն թքել դեռ: Որ հետքերով գնաք, գտնեք` կտեսնեք: Մենակ Չարաբաստիկ գենն է (ՉԳ) փչացած:
Իսկ թքելու թեման քաղաքում հիմա առավել քան ակտուալ է: Թեյ պատրաստելիս մի անեկդոտ հիշեցի: Այն, որ ատամնաբուժը բամբակով դեղ է դնում հիվանդի բերանում, ասում` կես ժամից կթքես, հիվանդն էլ ասում է` խի՞, էդքան վա՞տ ա վիճակս: Իսկ հիմա, ինչքան հասկանում եմ, քաղաքում ինչ-որ մեկը անպայման կթքի:
SHARE

0 comments :

Post a Comment