Home » , » Եկվորները եւ Երկիր մոլորակի լրահոսը

Եկվորները եւ Երկիր մոլորակի լրահոսը

Written By Unknown on Friday, March 27, 2015 | 7:56 AM

05:45, 12 марта 2015
Այս գիշեր, մինչ մենք քնած էինք, իսկ Արեւմտյան կիսագնդում երեկո էր, իսկ Ճապոնիայում սկսում էր ծագել արեւը, երեք բանական էակ հատել են Երկրի սահմանը, անցել մթնոլորտի միջով եւ վայրէջք կատարել մեր մոլորակում: Երկրացի շուրջ 300 զինվորական, բազմաթիվ ռազմատեխնիկայի եւ ուղղաթիռների օժանդակությամբ կարողացել են
հայտնաբերել եկվորներին եւ դիմավորել նրանց:
Հզոր է, չէ՞: Եւ ամբողջովին համապատասխանում է իրականությանը: Այնքան լավ է հնչում, որ չեմ էլ նույնիսկ ուզում ալյումինե գդալով խառնել թեյս, որպեսզի չխախտեմ սենյակում կախված պաթոսային զգացումը: Տա դաա` Երկիր մոլորակ են այցելել եկվորներ: Հարյուր տարի առաջ այս փաստը միգուցե կարողանար այնքան ապշեցնել մոլորակի բնակչությանը, որ բոլորը մի կողմ դնեին Առաջին համաշխարհայինի զենքերը եւ զգային իրենց Երկրի բնակիչներ: Միգուցե այսպիսի լուրը այն ժամանակ բեկեր մարդկության պատմության ողջ ընթացքը: Մտածե՞լ եք այն մասին, թե ինչ կլիներ, եթե հնարավոր լիներ 21-րդ դարի տեխնիկայով միջամտել 20-րդ կամ 19-րդ դարի իրադարձություններին: Էլ չեմ ասում, թե ինչպիսի միջամտություն կլիներ եկվորների մասին լուրը: Իսկ այժմ այն ուղղակի սովորական մի տող է լրահոսի մեջ: Եկվորներ են իջել Երկիր:
Ավելի ճիշտ` վերադարձել են: Խոսքը Ելենա Սեռովայի, Ալեքսանդր Սամոկուտաեւի եւ Բարրի Ուիլմորի մասին է: Աելին` Միջազգային տիեզերական կայանում, որտեղից նրանք վերադարձել են, շարունակում են գտնվել երեք երկրացի եւս` Թերրի Վերթսը, Անտոն Շկապլեռովը եւ Սամանտա Քրիստոֆորետին:


SHARE

0 comments :

Post a Comment