Home » , » Հիշեցում տառականների մասին, որոնք կարող են ապրել առանց գլուխ

Հիշեցում տառականների մասին, որոնք կարող են ապրել առանց գլուխ

Written By Unknown on Friday, March 27, 2015 | 7:10 AM


Մի տասնհինգ-քսան տարի առաջ տառականները, նույն` խավարասերները, ակտուալ էին: Մարդիկ դրանց մասին խոսում էին, միջոցներ ձեռնարկում, հեռուստատեսությամբ էլ գովազդ անում այդ ձեռնակրվող միջոցները: Այս մասին ես պատմում էի ընկերոջս, ով ասում էր, որ` չէ, հիմա էլ տառականները ակտուալ են եւ կան վայրեր, որտեղ դրանք առաջվա պես վխտում են, ու այդ վայրերի մարդիկ էլ խոսոում են դրանց մասին: Ես մի քիչ չեմ ուզում համաձայնել
եւ ասում եմ, որ` չէ, ախր, հիմա ուրիշ է, անցկացվել են հետազոտություններ, պարզել են, որ տառականները չեն դիմանում բջջային հեռախոսակապի ալիքներին եւ ստիպված են լինում լքել մարդաշատ վայրերը` բջջային հեռախոսներից հեռու: Ընկերս հակադարձում է, թե տառականները դիմանում են ռադիացիային, կարող են ամիսներով ոչինչ չուտել, տանել ամենաանտանելի պայմանները, եւ որ ամենազարմանալին է` տառականը կարող է շաբաթներով ապրել առանց գլուխ: Հենց այդպես, ասում է ընկերս, ապրել առանց գլուխ: Նրանք չունեն արյունատար անոթների ճյուղավորումներ` այսինքն չեն մահանում արնաքամությունից, շնչում են ոչ գլխի վրա տեղակայված շնչառական անցքերով, իսկ ուղեղն էլ ոչ մի դեր չի կատարում շնչառության ընթացքում: Տառականները, մնալով առանց գլուխ. պարզապես մահանում են սովից ու ծարավից` բերան չունենալու պատճառով: "Այս կենդանու համար քո բջջային ալիքները ոչ մի բան են",- եզրափակում է ընկերս:
Ես ստիպված եմ լինում համաձայնել: Խավարասերը ուժեղ կենդանի է: Հավանաբար` այն կենդանին, որը կկարողանա վերապրել ապոկալիպսիսը: Մարդը, որ ստեղծել է գնացքներ, տիեզերանավեր եւ թեյի ալյումինե գդալներ, հաճախ չի կարողանում դիմանալ նույնիսկ ջերմաստիճանի մի քանի աստիճանով անկմանը եւ հիվանդանում է` ստիպված լինելով թեյ խմել եւ լուսամուտից դուրս նայել տխուր աչքերով:  Ուր էր, մեզ լիներ տառականների դիմացկունությունը:
"Բայց ո՞ւր են, այդ դեպքում, տառականները",- այնուամենայնիվ` հարցնում եմ ես. "Չէ՞ որ նրանց մասին խոսակցությունները օբյեկտիվորեն պակասել են": Ընկերս ասում է, որ պատճառը բջջային հեռախոսներն են, իսկ ես պատրաստվում եմ ոնց որ պետքն է պատասխանել հումորի այս յուրահատուկ զգացմանը, որն ունի ընկերս: Այդքան ժամանակ վիճել բջջային ալիքների, կտրած գլուխների եւ ատոմային ապոկալիպսիսի մասին, ու վերջում` էսպե՞ս: Նկատելով, որ բորբոքվում եմ, ընկերս դեմն առնում է. "Մարդիկ ուղղակի չեն նկատում տառականներին: Անվերջ կլանված իրենց ստատուսներով, փոստերով ու չաթով` չեն նկատում ոտքերի տակով վազող տառականներին: Եւ ոչ միայն տառականներին": "Մարդիկ մոռացել են տառականների մասին",- ասում է ընկերս:
Մոռացե՞լ են: Միգուցե իմաստ ունի հիշեցնե՞լ: Ստեղծել վիրտուալ տառականնե՞ր:

SHARE

0 comments :

Post a Comment