Home » , » Շարքային բլոգգերը եւ բրենդային թոռնիկները

Շարքային բլոգգերը եւ բրենդային թոռնիկները

Written By Դասերի աշխարհում on Friday, March 27, 2015 | 6:45 AM


Քաղաքը բաժանված է արտաքին տեսքի գոտիների: Ի նկատի չունեմ քաղաքի արտաքին տեսքի, այլ` մարդկանց: Համոզվելու համար, պետք է ընդամենը մի քանի րոպե շրջել Կենտրոնում, ապա գնալ որեւէ ծայրամաս, մանավանդ` շուկաների հարեւանությամբ գտնվող տարածքներ: Տարբերությունն ուղղակի կմռմռացնի ձեր աչքերը:
Հարցը չի վերաբերում որեւէ խտրականության, ուղղակի
նշված օրինակով ակնհայտ է դառնում մեր հասարակությունում առկա սոցիալական բեւեռացումը: Երկիրն էլ փոքր է: Բնակավայրերը` գյուղական եւ քաղաքային, իրար շատ մոտ: Մարդկանց կենսակերպերը` խիստ տարբեր: Մեկը տոհմիկ բժիշկ է, ասենք, ում ընտանիքն արդեն 4-րդ սերունդն է, որ բարձրագույն կրթություն է ստանում, եւ ունի համապատասխան ճաշակով տեսք, իսկ մյուսը հասարակ գյուղացի է` արեւի տակ վառված դեմքով, կոշտացած ձեռքերով եւ մի քանի օր չլողանալուց կեղտոտ մազերով: Եւ ապրում են այս մարդիկ հարաբերական հարեւանությամբ, օրինակ` 20 կիլոմետր հեռավորության վրա: Ջահելության մեջ էլ է երեւում տարբերությունը... նույնիսկ շատ վառ է երեւում: Ասածս միայն արտաքին տեսքի վերաբերյալ է: Ավելիի մասին չեմ հանդգնի խոսել:
Իսկ խնդիրն այն է, որ ես, ինչպես նաեւ շատ այլք, այդ տարբերությունները նկատում եմ: Չեմ կարողանում չնկատել եւ ինչ-որ պահից սկսած` դիսկոմֆորտ եմ զգում: Ոչ թե նրա համար, որ այդպիսի տարբերություն կա, այլ նրա համար, որ զգում եմ այդ տարբերությունը: Այդ ժամանակ միտս են գալիս որեւէ բազմաշետ երկրի իմացած տեղեկությունները: Օրինակ` Հնդկաստանի: Միլիարդից ավելի մարդ եւ հազարավոր շերտեր, կաստաներ, ենթակաստաներ, խմբեր, ցեղեր եւ այլն: Բա ինչպե՞ս են շարքային հնդիկները տանում այդ ողջ տարբերությունները: Կամ` ովքե՞ր են շարքային հնդիկները: Իսկ մե՞նք: Ո՞վ է մեզնից շարքային: Բարձրագույն կրթությամբ պապիկների եւ տատիկների, բրենդային հագուստ կրող թոռները, թե՞ կարմիր երեսով, շուկաներում պարկեր քարշ տվողները:
Հնդկաստանում, ի դեպ, թեյի տերեւները քաղելու գործը վստահված է կանանց այն պատճառով, որ նրանց ձեռքերն ավելի նուրբ են եւ կարող են պոկել անհրաժեշտ տերեւները` չվնասելով մյուսները: Հետաքրքիր է, կա՞ Հնդկաստանում շարքային մեկը, ով սիրում է թեյ խմել, նայել լուսամուտից դուրս եւ գրել բլոգ:
SHARE

0 comments :

Post a Comment