Home » , » "Ճիշտ սպանելու արվեստը"

"Ճիշտ սպանելու արվեստը"

Written By Unknown on Saturday, March 28, 2015 | 8:29 AM


Գիտության զարգացման մասին մտածելիս երբեմն անսպասելի գաղափարների կարելի է հանգել: Օրինակ` էն աշխարհ ուղարկելու:

Մեր Երկիր մոլորակում ընդունված է մարդկանց էն աշխարհ ուղարկելը: Եթե երկու հոգի իրար հետ խիստ վիճում են, ապա կողմերից մեկը կարող է մյուսին այն աշխարհ ուղարկել: Եթե խիստ վիճում են մի խումբ մարդիկ, ապա հավաքվում են որեւէ տեղանքում, ասենք` Ավարայր անունը կրող, եւ սկսում են զմիմյանս այն աշխարհ ուղարկել: Ու ոչ միայն զմիմյանս, այլ զփիղս եւ զնժույգս:
Հիմա կան այն աշխարհ ուղարկելու` հազարամյակներով մշակված տարբերակներ` դանակներից մինչեւ ջրածնային եւ ատոմային ռումբեր, հրթիռային համակարգեր, քիմիական զենքեր եւ նույնիսկ` հայկական սերիալներ:
Մինչ ես ալյումինե գդալով խառնում եմ թեյս, դուք երեւի մտածում եք, թե ի՞նչ կապ ունի վերը զառանցածս գիտության հետ: Այն կապն ունի, որ մարդկանց կարելի է այԼ աշխարհ ուղարկել հանուն գիտության: Խոսքս այն մարդկանց մասին չէ, ովքեր իրենց մարմինները կտակում են պատալոգաանատոմներին ի ուրախություն:
Մարդկանց կարելի է դնել հրթիռ-կապսուլայի մեջ եւ ուղարկել տիեզերք: Հեռու: Նախապես հաշվարկված ուղեծրով: Կենսական ապահովման միջոցներով: Մարդկանց ուղարկել Մարս, Յուպիտեր, Արեգնակային համակարգից դուրս, էս աշխարհից հեռու, ԱՅՆ, ԱՅԼ, ԷՆ աշխարհ: Եթե նայենք, թե քանի մարդ է սպանվել հոմո սապիենսների պատմության վերջին հարյուրամյակում, ապա այդ հարյուր միլիոնավոր կապսուլաներից մեկն ու մեկը անպայման հասած կլիներ որեւէ տեղ...
Այնպես որ, սիրելի բանդիտներ, նառկաման խուլիգաններ, գեներալներ, տեռորիստներ, սերիական մարդասպաններ եւ հայկական սերիալների ողջ անձնակազմ` մտածեք, թե որ աշխարհն եք ուղարկելու ձեր զոհերին:
SHARE

0 comments :

Post a Comment