Ցանկացած մեծ քաղաքում կանորոշակի ընդհանուրհետաքրքրություն ունեցող մարդկանցխմբեր: Մեզ մոտ էլ՝ կան կինոլոգների՝շների սիրահարների միություններ,կան սյորֆինգիստներ,պարապլանիստներ, կանֆիլոտելիստներ, նումիզմատներ, կանմազոխիստներ, գերբնական կամ էզոթերիկ ուսմունքներովզբաղվող մարդկանց խմբեր... Ցանկը կարելի է շարունակելայնքան, ինչքան կբավականացնի երեւակայությունը: Այո:Վստահ եմ, որ քաղաքում կգտնվեն ինչ-որ մայայականաստվածության դավանող անձանց խմբեր: Որոշ այս խմբերիգործունեությունը բացահայտ է, ոմանք ծածուկ են գործում,ոմանք խիստ գաղտնի են արտահայտում իրենցհակվածությունները, ոմանք էլ պարզապես անուշադրության ենմատնված: Սովորաբար, սակայն, այս տիպի "կոլեկտիվներին"կողքից վերաբերվում են մի քիչ զգուշացումով: Կամ առնվազն՝վերապահումով: "Աաա, դու կինոլոգ պարաշյուտիստ ես եւհաճախում ես էզոթերիկ խմբա՞կ, ու քեզ պես էլի՞ մարդիկ կան":Եթե այո, ուրեմն նրանք շատ են, եթե շատ են, ուրեմնկազմակերպված են, եթե կազմակերպվել են, ուրեմն ինչ-որ բանեն ուզում, եթե ուզում են, ուրեմն՝ աշխարհակարգիփոփոխություն:
Կատակ եմ անում, իհարկե:
Ես ուզում եմ մատնացույց անել այսպիսի "սիրահարների" թերեւսամենամեծ խումբը: Այն, ինչ սիրում են այս մարդիկ, կա բոլորիտներում, այն, ինչ միավորում է այս մարդկանց, պարուրված էպատմությամբ, ոճով եւ իմաստությամբ, այն, ինչ գնահատում ենայս մարդիկ, պատրաստված է թղթից, կաշվից, թանաքից,թելերից, կավիճից եւ հազար ու մի այլ մանրուքներից:
ԳԻՐՔԸ: Գրքերը եւ գրքասերները, գիրք ընթերցողները եւգրողները, գիրք վաճառողները եւ գնողները, խմբագրողներն ուտպագրողները՝ բոլոր այս մարդիկ մաս են կազմում քաղաքիգրքային խճանկարի, հանդիսանում են նույն "գաղտնիեղբայրության" անդամներ, թեեւ, հաճախ չեն էլ ճանաչումմիմյանց: Տեսնո՞ւմ եք սափրած գլխով, մոտոցիկլետով ուտատուներով պատված երիտասարդին, իսկ նրա կողքինկանգնած ոչ տատուապատ տատիկին: Տարօրինակ է, բայցերկուսն էլ կարող է քիչ առաջ հերթ էին կանգնած գրախանութիդրամարկղի մոտ: Տատիկը գնում էր կանացի դետեկտիվ եւբաղադրատոմսերի գիրք, իսկ սափրագլուխը սադոմազոյիձեռնարկ... Գաղտնի եղբայրներ...
Կատակ եմ անում:
Բայց թեյ խմողների եւ լուսամուտից նայողների գաղտնիեղբայրություն ստեղծելու միտքը հանգիստ չի տալիս: Եթեմտքներովդ անցնի անդամակցել նման եղբայրության՝ անպայմանարձագանքեք:
0 comments :
Post a Comment