Home » , » Սկայպ

Սկայպ

Written By Դասերի աշխարհում on Saturday, March 28, 2015 | 3:45 AM


Մաշված հողաթափ-նապաստակհագած ոտքերը ցատկում էինհամատարած ցեխաջրի մեջ տեղ-տեղ երեւացող համեմատաբարպինդ եւ չոր կղզյակների վրայով:Աղջիկը վազում էր ինչքան ուժուներ արագբայց միեւնույնժամանակ զգույշվարդագույնծաղկավոր խալաթը եւ աստվածմի արասցեդրա տակի մուգկանաչ թավշյա սպորտայինհամազգեստը չկեղտոտելուհամար (մուգ կանաչ թավշյահամազգեստը հատուկ նվեր էր`ուղարկված Գլենդելում բնակվող հորեղբոր որդու կողմից երեք տարի առաջ): Աղջկակլորիկ ու գեղեցիկ դեմքին լարվածություն կարնրա խորունկ եւ սեւ աչքերի փայլը միայնմի բան էր տենչումվայրկյան առաջ հասցնել լուրը:
Տան եւ գոմի միջեւ ընկած տարածքն ընդամենը երեք հարյուր մետր էրբայց նախօրեինտեղացած հորդառատ անձրեւը վերածել էր գետինը միասեռ ջրիկ զանգվածիորի միջովշարժվելու համար ամենահամապատասխան կոշիկները ռետինե սապոգներն էին:Գոմումսակայնչնայած նման դժվարհասանելիությանըիրարանցում էրԾնում էրՄանուշակ կովըեւ երկունքի արարողությանը ներկա գտնվելու հավաքվել էրՀարությունյանենց ողջ ընտանիքըՀամբարձումընրա կին ԾովիկըՀամբարձումիծնողներ Նազիկ տատն ու Կարապետ պապը եւ փոքր տղանԱրայիկըում տասը տարինլրացել էր անցած շաբաթՄիայն կրտսեր Նազիկն էրՀամբարձումի աղջիկըով մնացել էրտանըհրաժարվելով անցնել ցեխոտ ճանապարհըեւ գոմում նրա հանկարծակի ուշնչակտուր հայտնվելը այն պահիներբ մեծ ու դատարկ աչքերով Մանուշակ կովըգլխապատառ բառաչում էրխիստ անակնկալի բերեց ընտանիքի անդամներին:
Շտապշատ շտապքեռին է եկելքեռին փորձանքի մեջ է...,- հեւալով ասաց Նազիկն ունոր շունչ քաշեցառաքելությունը կատարված էլուրը հասցված է:
Վայքոռանամ ես,- չոքերին հարվածեց Ծովիկն ու բոլորին դեն հրելով իրեն դուրս գցեցգոմից ու վազեց դեպի տուն:
Սկսվեց խուճապըԲոլորըայդ թվում` տատն ու պապըաղմուկ բարձրացրեցինեւինչպես դիվահարներհարձակվեցին գոմի դռան վրամի կողմ հրելով շնչասպառՆազիկինԵրբ բոլորն արդեն ցեխը դես ու դեն շփելով վազում էին դեպի տունՆազիկըհայտնաբերեցոր հողաթափ-նապաստակները մինչեւ ականջները խնված են թրիքախառնցեխի մեջիսկ վարդագույն ծաղկավոր խալաթը կարծես այնքան էլ վարդագույն չէ:Զայրույթից աղջիկը շիկնեցապաինչքան ուժ ուներշրխկացնելով փակեց գոմի դուռը,որտեղ մեծ ու  դատարկ աչքերով Մանուշակ կովը տանջվում էր երկունքի ցավերից:

 Հարությունյանենց տան մեծ սենյակի անկյունումթախտինիրար վրա բուրգի պեսշարված բարձերի կողքին քեռին էրՍեւմի քիչ հինբայց իդեալական մաքուրառանցորեւէ փոշու հատիկի նոթբուքը միացված էրթարթում էր ինտերնետային կապի առկայությունը փաստող փարոսիկը եւ Հարությունյանների ընտանիքին էր նայումԾավիկի մոսկվաբնակ եղբայրըՇավոնՆրա պատկերը մերթընդմերթ լղոզվում էրինչը,թերեւս, գյուղի անբերանպաստսարերի մեջ կորած-մոռացված դիրքից էր:
Հեյ լսո՞ւմ եք,- հարցրեց Շավոն:
Համբարձումըտեսնելովոր Ծովիկը հուզմունքիցիսկ գուցե եւ շնչառության պակասից չիկարողանում խոսելառաջինն ինքը բարեւեց աներձագին:
Էս խեր լինիՇավոայ տնաշենէս ո՞ւր ես կորել:
Չվախենաքդուք կարեւորը հեչ չվախենաքդու Ծովիկին էլ ասաթող չվախենաես լավ եմհիմա արդեն բաց են թողնում ինձմի քանի օրից բաց կթողնենբանտում եմ ես,բանտումլսո՞ւմ եք:
Վայքոռանամ ես,- ասաց Ծովիկն ու այնպես սփրթնեցոր խեղճ Նազիկ տատն ուԿարապետ պապը առաջ եկաննրան թեւերի տակից բռնելուոր չընկնի:
Այ տղաէդ ի՞նչ ես արելոր բանտ ես ընկել,- հարցրեց տագնապած Համբարձումը:
Մարդ եմ գցել ավտոյի տակԲայց արդեն պարզ էողջ-առողջ էդիմում էլ չի գրելու, ինձպայմանական բաց կթողնեն արդենհետ կուղարկեն էդտեղդուք չվախենաք հանկարծ,պատմեք տեսնեմինչ կաո՞նց եք:
Այ տնաշենէդ դու բանտումբա ո՞նց ես խոսում,- մեջ մտավ Կարապետ պապը:
Էստեղ սկայպ կատվել են քսան րոպե, ասել ենխոսա արխայինես էլ ձեզ եմ զանգել,դուք չվախենաք:
Տանը քար լռություն տիրեցԾովիկըում դեմքի գույնը միանգամից տեղն եկավբայցդիմագծերը տարօրինակ սրվեցինչռեց աչքերը նոթբուքի էկրանինՆույնիսկ փոքրիկԱրայիկըոր մինչ այդ գորգի վրա նստած ինչ-որ բան էր պտտեցնում եւ խաղում,բարձրացրեց գլուխն ու զարմացած նայեց թախտի վրաբարձերի կողքին հանգրվանածքեռունՎերջինստեսնելով զարմիկի այս հուզիչ ժեստը, չդիմացավ.
Վույ ամանէն ում բալեն ա...

Շավո,- չորացած բերանը մի կերպ բացելով` ասաց Ծովիկը,- մենք էլ ենք բանտո՞ւմ:
Էկրանի վրա Շավոյի դեմքը ստացավ հիմար արտահայտությունիսկ դեմքին սառածժպիտը կարծես հարցրեց` «Հա ջա՞ն»:
Շավոդու էդպես հանաք մի անիդու մեզ պես հասարակ մարդկանց հունից մի հանիդուէն ասաոր բանտից բաց են թողելգնացել ես տուն...
Ես ախր բանտում եմ դեռինչի՞ եք խառնվել իրար,- ասաց Շավոն Մոսկվայից:
Վայ,- ճչած Ծովիկն ու հարձակվեց Արայիկի վրանրան գրկելու եւ ամեն կերպպաշտպանելու համար:

Կարապետ պապը ծերունական չորբայց ամուր ափերում սեղմեց Նազիկ տատի ձեռքը:Համբարձումը, հայացք նետելով սենյակում, սեղանների եւ պահարանների վրա դրված մյուս նոթբուքներին, մոտեցավ աներձագին: Նրա ծանր շնչառությունից նոթբուքի էկրանըքրտնեցլղոզելով Շավոյի պատկերը:
Շավոմենք հիմա բանտո՞ւմ ենք,- հառաչեց Համբարձումը:
Շավոն մի պահ հապաղեցասես մտքում ինչ-որ հաշվարկներ արեցհետո աչքերըփայլեցին այնպեսինչպես կփայլեին մի շատ դժվար խնդիր բարեհաջող լուծելուց հետո:

Ախր ես ձեզ այն ժամանակ ասում էի,- ասաց նա` իր հերթին մոտեցնելով գլուխըբանտային համակարգչի տեսախցիկին.- այդ գրողի տարած սկայպերը շարժական են:
Քար լռություն:
Հեյգրողը ձեզ տանիդուք պատկերացնո՞ւմ եքԱյդ նոթբուքը դուք կարող եք տանել ուրուզում եքեւ դա չի նշանակիոր ձեզ հետ խոսացողը նույնպես կտեղափոխվիՈւ քանիանգամ եմ ասելգոնե փոքրիկ Նազիկին սովորացրեքոր քեռին չի «գալիս», քեռին«զանգահարում է»:
Հարությունյանները նայում էին նոթբուքի էկրանին:
Ես հիմա Մոսկվայում եմդուք ձեր հերն անիծած գյուղումու դուք չեք կարող լինելբանտումինչպես եւ ես չեմ կարող լինել ձեր տանը:
Բա որտե՞ղ ես դու,- հարցրեց Ծովիկըում համար եղբոր կոպիտ եւ ագրեսիվ տոնըչարագուշակ մի ազդանշան էր հանդիսանում:
Ծովիկի սադրիչ հարցից հետո լռելու հերթը Շավոյինն էրԼռությունն այդ տեւեց մոտ երկուրոպեինչից հետո սթափեցնող շրխկոցով բացվեց դրսի դուռն ու շեմին հայտնվեց կրտսերՆազիկըում վարդագույնծաղկավոր եւ ցեխոտ խալաթի տակից երեւում էր նույնքանցեխոտ մուգ կանաչ սպորտային համազգեստըՑեխոտ էր նաեւ աղջկա դեմքըեւ կարելիէր միանշանակորեն պնդելոր ճանապարհին, վազելիս նա հասցրել է բերանքսիվայրընկնել ցեխաջրերի եւ ինչու չէ` նաեւ թրիքի մեջ:
Հորթը եկավ,- ասաց շնչակտուր ու ցեխակոլոլ Նազիկըընկնելով գետնին,- հասե´ք:
Ընտանիքըոր մինչ աղջկա հայտնվելը փորձում էր լուծում տալ Շավոյի շուրջ ստեղծվածիրավիճակինասես հատուկ համաչափություն պահելով` նետվեց դեպի դուռը:
Հեեեեյինձ էլ տարեքինձ էլ տարեք հետներդէս անտեր նոթբուքը վերցրեք հետներդսաշարժվում էգրողը ձեզ տանի...
Բայց արդեն ուշ էրՑեխակոլոլ Նազիկըով արդեն չէր փորձում պաշտպանել իր խալաթնու սպորտային համազգեստըիսկ հողաթափ-նապաստակներն էլ նման էին երկու մեծցեխագնդերիվերջինը դուրս եկավ տնիցչմոռանալով ինչպես հարկն է շրխկացնել դուռըքեռու վրա` վերջինին թողնելով միայնակ անցկացնել իրեն մնացած վերջին րոպեները քրոջ ընտանիքի տան դատարկ պատերի, սենյակով մեկ ցրված նոթբուքների ընկերակցությամբ: Նոթբուքների, որոնցից ամեն մեկը նախատեսված էր կոնկրետ ազգականի հետ շփվելու համար, եւ դատարկ սենյակում իրականում ներկա էին ինքը` Շավոն, Համբարձումի ամերիկաբնակ եղբայրը, Համբարձումի երեւանաբնակ քույրը, Կարապետ պապի զարմիկը, Ծովիկի երկու քույրերը եւ այլք:

Արունով ու լորձերով ողողված գոմումհոգնած եւ ուժասպառ Մանուշակ կովի շուրջհավաքված էր Հարությունյանների երջանիկ ընտանիքըՀամբարձումըոր պարզապեսշողշողում էր ուրախությունից եւ հպարտությունիցհայացքը մոտեցրեց նոր հայտնվածհորթի աչքերին:
Անուուուշ,- ասաց Համբարձումը:
Գոմումաթարի շերտերի վրա հարմար տեղադրված նոթբուքի էկրանից պսպղացինՀարությունյանենց նոր ծնված հորթի խոշոր ու դատարկ աչքերը:
Մուուու,- ասաց հորթը նոթբուքի դինամիկներից:
Մուուու,- ասաց Մանուշակ կովը Հարությունյանենց գոմից:
SHARE

0 comments :

Post a Comment