Home » , » Իսկ դուք գիտե՞ք ինչ օր է այսօր (երեքշաբթի)

Իսկ դուք գիտե՞ք ինչ օր է այսօր (երեքշաբթի)

Written By Դասերի աշխարհում on Friday, March 27, 2015 | 8:43 PM


Լինում են, չէ՞, օրեր: Ի նկատի չունեմ կանացի մենստրուացիոն, ի նկատի ունեմ տոնական: Բացի մեծ` պետական, կրոնական կամ գենդեռային տոներից, լինում են փոքրիկ տոներ կոնկրետ մասնագիտության ներկայացուցիչների համար, օրինակ` շինարարի օր, ուսուցչի օր, հրշեջի օր, աշխատավորի օր, սահմանապահի օր, նույնիսկ` ոստիկանի օր: Ու այդ օրերը ինչ-որ կոլեկտիվներում, կարծում եմ, նշվում են` աճապարանքով մոգոնված տոնական սեղանի շուրջ` խմիչք, թեթեւ նախուտեստ ու լիքը երկար-բարակ կենացներ ու հռհռոցներ:

Լավ ավանդույթ է, մանավանդ, որ այս օրերի մասին լուրերը աննկատելիորեն սպրդում են լրահոս եւ ակամայից դրական ֆոն ապահովում` իյա, բա դուք գիտե՞ք, որ էսօր մետրոպոլիտենի աշխատակիցների օրն է: Եւ այդ օրը, օրինակ, կարելի է պարզապես շնորհավորել մետրոյի առաջին պատահած աշխատակցին` կլինի հաճելի եւ ձեզ, եւ նրան:
Հետաքրքիր է նաեւ, թե կա՞ արդյոք հատուկ մարդկանց տոն, ովքեր ինձ պես ունենում են որոշակի հանգիստ ժամանակ եւ սիրում են խմել թեյ` նայելով լուսամուտից դուրս: Հնարավոր է, որ լինի, աշխարհը մեծ է մարդիկ` 8 միլիարդ հոգի ու տարբեր:
Չնայած, ինձ այսօր շնորհավորեցին: Գրողի օրվա կապակցությամբ: Շնորհավորեցին եւ թունդ համբուրեցին:
Փաստորեն, պետք է մի կողմ դնել թեյը, գտնել խմիչք եւ նախուտեստ ու մի լավ հռհռալ:
SHARE

0 comments :

Post a Comment