Մարդկային խմբերը զարմանալի են։ Եթե մի տեղ,ասենք, հազար հոգի հավաքվի, անպայման մեջներըկգտնվի երաժիշտ, խառատագործ, իմպոտենտ,արտասահմանցի եւ միգուցե՝ նաեւ գրող։ Եթե լինիմարդկանց հինգ հազար հոգանոց խումբ, ապա իհայտ կգան բազմաթիվ այլ տարրեր, ընդհուպ՝հանցագործներ։ Տասը հազար հոգանոց մարդկայինխմբում կլինեն արդեն
ակնհայտ այլանդակներ, սակայն առաջ եկած կլինիորեւէ իրավապաշտպան մարմին, որը կփորձի փրկելնույնիսկ ամենաայլանդակին։
Հետաքրքիր է։
Սա, երեւի, հենց այն է, ինչով զբաղվում են սոցիոլոգները, ուսումնասիրում են, դիտարկումեն սոցիումը՝ որ տեսակից որքանի մեջ քանի հատ է լինում։
Իսկ ի՞նչ կլինի այն ժամանակ, երբ մարդիկ սկսեն յուրացնել, գաղութացնել այլմոլորակներ։ Կգնան, օրինակ, հազար հոգով, ասենք, Մարս, ու կպարզվի, որ հետներըտարել են գրողի, երաժշտի, խառատագործի, արտասահմանցու եւ հնարավոր է նաեւ՝իմպոտենտի։
Լավ է, հիմա կարծես 100 հոգով ենք գնում՝ 50 տղա եւ 50 աղջիկ։ Հավանաբար՝ հեշտ էընտիր կազմ հավաքել, եթե կազմը փոքր է։ Ինչպես ֆուտբոլային թիմի դեպքում։ Երբեւէտեսե՞լ եք, որ որեւէ թիմում խառատագործ խաղա․․․ չնայած՝ հայ ֆուտբոլասերները ինչասես, որ չեն տեսել դաշտում։ Նույն այդ խառատագործազուրկ ֆուտբոլային թիմերում, սակայն, չափից շատ են հանդիպում արտասահմանցիներ, իսկ թեյի սիրահարների մասին տեղեկություններ չկան։
Ինձ թվում է, որ նույնիսկ 10 հոգանոց խմբի մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր անտարբեր չեն թեյի հանդեպ։ Չէ՞ որ թեյը պոպուլարությամբ աշխարհում երկրորդ ըմպելիքն է՝ ջրից հետո։ Երրորդ տեղում, ի դեպ, գարեջուրն է։
0 comments :
Post a Comment