
Հաղորդվում է, որ թափ հավաքող «Ազգային ճակատը» ռեկորդային արդյունք է գրանցել՝ մոտ 40%: Սակայն այց ցուցանիշը շարժմանը թույլ չի տալիս զգալի ներկայացուցչություն ստանալ իշխանության մեջ: Իսկ Մարին Լե Պենի վրա, որը գնացել է քվեարկելու, փորձել են հարձակվել FEMEN-ի ակտիվիստուհիները: Աղջիկները տարրական դպրոցի մոտ ընտրատեղամասերից մեկում ցույց են տվել այն, ինչ սովորաբար ցուցադրում են: Նրանք բողոքել են «Ազգային ճակատի» քաղաքականության դեմ: Աղջիկների ձեռքին եղել են «Ես ֆաշիստ եմ» պաստառներ, նրանց մարմինները ծածկված են եղել կուսակցության տարբերանշանով, դեմքներին նկարված է եղել Ադոլֆ Հիտլերի բեղը: Լե Պենը պատահածին հանգիստ է վերաբերվել:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորած պահպանողականների կոալիցիան հաղթանակ է տարել տեղական ընտրություններում, գրում է Ֆրանս Պրեսը: Պահպանողականները հաղթել էն 101 դեպարտամենտներից 66-ի ընտրություններում: Իշխող Սոցիալիստական կուսակցությունն ու դաշնակիցները հաղթել են 34 դեպարտամենտներում, 1 շրջանում էլ ձայները հավասար են բաշխվել: Մարին Լե Պենի «Ազգային ճակատը» չի կարողացել հաղթել դեպարտամենտներից ոչ մեկում:
0 comments :
Post a Comment