Home » , » Բա ի՞նչ ենք ուտելու այնտեղ

Բա ի՞նչ ենք ուտելու այնտեղ

Written By Unknown on Friday, March 27, 2015 | 8:48 PM


Վաղուց արդեն ժամանակն է փոխել սննդի աղբյուրները: Սա ասում եմ համամարդկային, ընդհանուր առումով, էվոլյուցիայի գործոնը հաշվի առնելով: Թե չէ ի՞նչ է ստացվում` մեր տեսակը արդեն քանի հարյուր հազար տարեկան է, մենք ստեղծել ենք քաղաքակրթություններ, "Աստվածաշունչ" եւ խաչբառներ, բայց շարունակում ենք սնվել այլ կենդանի օրգանիզմներով: Խփում ենք, սպանում, բռնում, կտրում, եփում, տապակում, մարինացնում կամ խորովում եւ` ուտում: Մեծ հաշվով` վայրենու պես, ինչքան էլ որ դրա համար նախապատրաստած ունենանք սիրուն սպասք, էտիկետի կանոններ եւ գուրմանական արդարացումներ: Մենք սնվում ենք ճիշտ այնպես, ինչպես գրեթե բոլոր կենդանիները: Կենդանու պես: Որոշ իմ ծանոթ այլմոլորակայիններ կատակով կօգտագործեին "անասունի պես" արտահայտությունը, բայց ես կնախընտրեմ խուսափել դրանից:
Ուտելու` կենսական էներգիա ստանալու անհրաժեշտությունը մարդիկ քողարկում են հազար ու մի ձեւով. էլ հորինում են գերթանկարժեք ու գերարարողակարգային-ռիտուալային ռեստորաններ, էլ քարոզում են առողջ կենսակերպ եւ առաղջ ուտելիքներ (նախկինում այդ ուտելիքները իրոք առողջ էին, աճում էին կամ վազում արեւի տակ), նույնիսկ` ֆետիշացնում են ուտելիքը` դարձնելով դա սեռական խաղի մի մաս: Բայց միեւնույնն է. առանց սննդի, մեկ կամ երկու օր հետո, բոլորը` նրանցից բոլորը կվերածվեն կատաղած կենդանիների, գզգզված մազերով, պատրաստ ամեն ինչի` մի կտոր բան ուտելու համար:
Դրա համար էլ, երեւի, չենք կարողանում ուրիշ մոլորակներ գնալ: Որովհետեւ հարց է առաջանում` բա ի՞նչ ենք ուտելու էնտեղ: Ու ընդհանրապես` ի՞նչ եմ ուտելու արդեն, թե չէ միայն թեյով նախաճաշ չի լինում:
SHARE

0 comments :

Post a Comment